երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Քաղաքական էքստրասենսը

Քաղաքական էքստրասենսը

Մի քանի օր է՝ հայրենական իմ գյուղի մարդկանց խոսակցության թեման զարմանահրաշ բժիշկն է, որ ոտքի է կանգնեցրել Վաչագան Պետրոսյանին, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Վերջինս 1991թ. ,,Կոլցո,, ռազմագործողության ժամանակ ապօրինաբար զրկվել է ազատությունից եւ շուրջ մեկ տարի գտնվել ադրբեջանական բանտերում: Այդ ընթացքում էլ ծանոթացել է Սամվել Բաբայանի հետ: Մարտի 16-ին Սամվել Բաբայանը նախընտրական հանդիպումից հետո այցելել է Վաչագան Պետրոսյանին: Հաջորդ օրը նրան այցելել է բժիշկ- էքստրասենսը: Եւ հիմա սքանչացած գյուղացիները պատմում են, որ տարիներով անկողնուն գամված Վաչագանը ոտքի է կանգնել, խրախուսված հայտարարել, որ մարտի 31-ին ներկայանալու է ընտրատեղամս եւ, իհարկե, քվեարկելու է Սամվել Բաբայանի կուսակցության եւ նրա ասած նախագահի թեկնածուի օգտին:

Որպես Վաչագան Պետրոսյանի համարյա տարեկից՝ ես անսահման ուրախ կլինեմ, եթե բժիշկ էքստրասենսը նրան վերջնականապես ոտքի կանգնեցնի: Վաչագանը հարգված եւ սիրելի անձնավորություն է, նրա զավակներն ընտանիք են կազմել, շենացնում են գյուղը, եւ ես նրանց սիրում եմ՝ ինչպես բոլոր առաջաձորցիներին, որ դժվարին տասնամյակներին չեն ընկճվել, կազմակերպել են իրենց կյանքը սեփական աշխատանքով: Նրանց քաղաքական հայացքների, մարդկային նախասիրությունների դեմ ոչինչ չունեմ: Ինձ համար նրանց ընտրությունը մարդկայնորեն հասկանալի է: Պարզապես ամեն ինչ քաղաքական էքստրասենսության տպավորություն է թողնում:

Չէ՞ որ Սամվել Բաբայանն Արցախում է արդեն չորրորդ տարին եւ ավելի վաղ կարող էր հոգալ ադրբեջանական գերության իր ընկերոջ առողջության հոգսը: Ընտրություններից երկու շաբաթ առաջ ինչ էլ անես՝ տպավորությունը քաղաքական է լինելու: Գյուղ է, ամեն ինչ խոսում է»,- գրում է Աթանեսյանը:

  • Կիսվել: