երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը և Ադրբեջանը հասկանա, որ պետք է մեզ հետ հասվասարը հավասարի պես խոսի. Բաբայան

Մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը և Ադրբեջանը հասկանա, որ պետք է մեզ հետ հասվասարը հավասարի պես խոսի. Բաբայան

Փոխվստահության շուրջ երկխոսությունը այլընտրանք չունեցող տարբերակ է․ սա է, որ Արցախի քաղաքական ուժերը չեն գիտակցում և չեն ուզում պատասխանատվություն վերցնել։ Այս մասին հարցազրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին ՊՆ նախարար Սամվել Բաբայանը։
 
Նա, մասնավորապես, նշել է․  «Մենք մեզանից կախված ամեն ինչ պիտի անենք, ոչ թե պարփակվենք, չգնանք բանակցություների, չխոսենք այն պրոբլեմների մասին, որ ստեղծում է Ադրբեջանը ամեն օր։ Ադրբեջանն ուզում է խոսել նրա հետ, ով որոշում է կայացնելու, իր կայացրած որոշման պատասխանատուն է լինելու, ում հետ խոսելու ուղիղ, ոչ թե միջնորդավարված։ Շարքային արցախցին չի հասկանում, որ իր ճակատագիրն է վճռվում։ Նա գտնում է, որ պայքարը անձերի մեջ է, ասում է՝ թող «ուտեն» իրար։ Վախենամ՝ վերջում ձեզ «ուտեն»»։
 
 
«Ասում են՝ բերել են դրոշը դրել։ Հարց եմ տալիս․ ինչու՞ կամրջի մյուս կողմում, ինչպես Ադրբեջանն է հսկիչ-անցագրային կետ դրել, մենք էլ չտեղադրեցինք։ Ինչու՞ ենք գնացել Խնձորեսկից վերև տեղակայվել, որ իրենք էլ գան դրոշ դնեն»։
 
Բաբայանը հայտարարել է, որ ժողովրդի հետ պետք է ճահճի միջով անցնի․ «Եթե նրանք ցանկություն չունեն կամավոր կողքիս կանգնեն, դժվար է լինելու։ Դրա համար ես ուզում եմ նրանք գիտակցաբար անցնեն այդ ճանապարհը։ Կարողանան արցախցիները իրենց մեջ ուժ գտնել՝ կփրկվեն։ Չէ՝ կկործանվեն։ Մենք ոչ մի պատերազմի չենք գնում։ Պետք է կարողանանք երկխոսության մեթոդով լուծել մեր բոլոր խնդիրները»։
 
Խոսելով ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ, Բաբայանն ասել է․ «Հայաստանի իշխանությունը այս պահին պետք է աջակցի ՄԱԿ-ում և միաջազգային դատարններում Արցախի ժողովրդի իրավական հարցերի լուծմանը։ Դա շատ մեջ աջակցութուն կլինի։
 
Եթե չտեսնեմ լուծման հնարավորություն, պատասխանատվության բեռ չեմ վերցնի։ Ես հստակ տեսնում եմ այդ լուծումները։ Մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը և Ադրբեջանը հասկանա, որ պետք է մեզ հետ հասվասարը հավասարի պես խոսի»։

  • Կիսվել: