հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ. Վիկտոր Սողոմոնյան

Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ. Վիկտոր Սողոմոնյան

Այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ իրենք քարոզարշավից ընդհանուր առմամբ գոհ են:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք քարոզարշավի համար երեք նպատակ ենք դրել։ Առաջինը՝ ծրագրի ներկայացուցմն է ժողովրդին։ Այն որոշ մասերով լրացումներ է պահանջում, որը կձևավորվի ընտրողների հետ հանդիպումներից հետո։

Երկրորդը՝ ուզում էինք ներկայացնել մեր թիմը։ Այն ի սկզբանե անվանել ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը։ Կարծում եմ՝ կարողացել ենք դա անել։

Երրորդը՝ ուզում էինք վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս (քննախոսություն), որը հաջողվեց։ Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ։ Հասարակությունը լսում է քաղաքական ծրագրեր և քննարկում երկրի ապագան՛՛։

Սողոմոնյանն ասաց, որ իրենց նպատակներից մեկն էլ այն էր, որ մարդիկ սկսեցին ՛՛տարբերել թացը չորից՛՛:

՛՛Ուզում էինք, որ մարդիկ գիտակցեին՝ այն մեղադրանքները, որոնք տարիներ շարունակ հնչել են և՛ դաշինքի ղեկավարի, և՛ այլ անդամների հասցեին, սին էին։ Այն մթնոլորտը, որը առկա է հանրահավաքների, հանդիպումների ընթացքում, որի աղբյուրը ՛՛Հայաստան՛՛ դաշինքն է, կարելի միայն գոհունակություն հայտնել՛՛:

 

  • Կիսվել: