կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քաղաքական դաշտում մեզ փորձում են կոտրել, բայց չի ստացվելու. Գորգիսյան

Քաղաքական դաշտում մեզ փորձում են կոտրել, բայց չի ստացվելու. Գորգիսյան

«Գրեթե բոլորը քաղաքական դաշտում փորձում են մեզ վնասել, կոտրել, բայց դա չի ստացվելու: Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նա հավելեց. «Դրան հակառակ՝ մենք ուժեղանում ենք, մեծանում ենք, բոլոր մարզերում ունենք ներկայացուցիչներ եւ տիպային մոդելով ստեղծում ենք տարածքային կառույցներ»:

Ըստ Գորգիսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» այս 4 տարիները փշոտ էին, բայց եւ լուսավոր:

Նշենք, որ պատգամավորն իր ելույթը սկսեց ու ավարտեց Միքայել նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության տողերով:

 

  • Կիսվել: