ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացիները տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները կարող են կատարել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու

Քաղաքացիները տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները կարող են կատարել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք՝ քաղաքացիներն այսուհետ կարող են կատարել տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները՝ առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։
 
Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։
 
Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով՝ կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

 

  • Կիսվել: