ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։
 
Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):

  • Կիսվել: