շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացիներն ԱԳՆ շենքն ապաշրջափակեցին

Քաղաքացիներն ԱԳՆ շենքն ապաշրջափակեցին

Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ցուցարարներին:

«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը որ պետք է ասեմ՝ հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը որ միշտ լեփ–լեցուն է, մարդ չկար և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, երկուսի մեկից փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովուրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չեն ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ով տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։  Թույլ չենք տալու»,–ասաց Վարդևանյանը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց առաջ դրած խնդիրը կատարել են։

«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- հավելեց Սաղաթելյանը։

  • Կիսվել: