երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը

Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեսպանությունը հայտարարել էր՝ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

Անցակետերը բաց եբ ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլ. հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):

  • Կիսվել: