չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ մեր խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտություն չկա. Հարցում

Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ մեր խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտություն չկա. Հարցում

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց անցած ամսվա հետազոտության արդյունքները։

Նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են իրականացվել, հարցումներին  մասնակցել է 1100 մարդ։ Հետազոտությունն իրականացվել է հունիսի 21-24-ը։

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանն այդքան էլ չի արտացոլում մեր երկրի այսօրվա իրականությունը.«Քաղաքացիներին հարց է տրվել՝ ըստ ձեզ արդյո՞ք կա անհրաժեշտություն ՀՀ  խորհրդանիշների փոփոխության։ Դրոշի կտրվածքով 8 տոկոսը նշել է՝ այո, 83.8 տոկոսը նշել է՝ ոչ և դժվարացել է պատասխանել 3.7 տոկոսը։ Օրհներգի մասով «այո» պատասխանել է 16.5 տոկոսը և 79.5 տոկոսը կարծում է, որ պետք չէ փոխել։ Զինանշանի մասով միայն 11.5 տոկոսն է նշել, որ պետք է փոփոխվի, իսկ 84.5 տոկոսը նշել է, որ չպետք է փոխվի»։

  • Կիսվել: