երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քաղաքացիների միայն 10 տոկոսն է ընտրելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին․ հարցում

Քաղաքացիների միայն 10 տոկոսն է ընտրելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին․ հարցում

GALLUP ընկերությունը հունիսի 21-24-ին հեռախոսայն հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 քաղաքացի: Մասնավորապես Երևանում հարցումն անց է կացվել 377 քաղաքացու շրջանում: Հարցված քաղաքացիներին խնդրել են պատասխանել հարցին, թե որ կուսակցությանն են ձայն տալու սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններում:

Քաղաքացիների 10 տոկոսն ասել են, որ կընտրեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

Հետաքրքիր ցուցանիշ է արձանագրվել մի քանի գործչի դեպքում: Մասնավորապես քաղաքացիների միայն 0,5 տոկոսն են ասել, որ ձայն կտան Արման Թաթոյանին: ԲՀԿ-ին ձայն տվողների տոկոսը կազմել է 0,3 տոկոս:
Ցուցակում կա նաև Տարոն Մարգարյանի անունը, չնայած նա չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Հարցվածների 4,5 տոկոսը պատրաստ են իրենց ձայնը տալ հենց նախկին քաղաքաապետին:

Հարկ է նշել, որ բոլոր թեկնածուները դեռ տեսականորեն շանս ունեն առաջ անցնելու, եթե հաշվի առնենք երկու ցուցանիշ. հարցվածների 16,4 տոկոսն ասել են, որ որևէ մեկին ձայն չեն տալու, իսկ 30 տոկոսը դժվարացել են պատասխանել: Այսինքն, մոտ կեսը դեռ կողմնորոշված չեն, ու թեկնածուները կարող են ձայներ տանել այդ քաղաքացիներից:

  • Կիսվել: