ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններն անցել են արդար. Հարցում

Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններն անցել են արդար. Հարցում

«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն սեպտեմբերի 22-24-ը հեռախոսային հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 մարդ։

Քաղաքացիներից հետաքրքրվել են՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե՞ կեղծիքներով։

Հարցման արդյունքների համաձայն՝

  • 29.6%-ը նշել է, որ ընտրություններն անցել են լիովին արդար։

  • 23.1%-ի կարծիքով՝ դրանք ավելի շուտ արդար են եղել։

  • 21%-ը կարծում է, որ ընտրություններն ավելի շուտ կեղծիքներով են անցել։

  • 18.4%-ը նշել է, որ ընտրություններն ուղեկցվել են մեծածավալ կեղծիքներով։

  • 8%-ը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, հարցվածների 52.7%-ը ընտրությունները գնահատել է լիովին կամ ավելի շուտ արդար, իսկ 39.4%-ը՝ ավելի շուտ կեղծիքներով կամ մեծածավալ կեղծիքներով անցկացված։

  • Կիսվել: