երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքացին ընկել է «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գտնվող ձորը, դուրս են բերել փրկարարները

Քաղաքացին ընկել է «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գտնվող ձորը, դուրս են բերել փրկարարները

Մայիսի 31-ին` ժամը 20:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում գտնվող ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․), բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: