ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երիտասարդները շրջափակել էին մետրոյի երկու մուտքերը, մոտ 6-7 րոպե հետո բացել

Երիտասարդները շրջափակել էին մետրոյի երկու մուտքերը, մոտ 6-7 րոպե հետո բացել

Ի պատասխան ոստիկանական բռնի գործողությունների` երիտասարդները շրջափակեցին Երիտասարդական մետրոյի երկու մուտքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական»։

«Ինչքան ոստիկաները փորձեն մեզ ճնշել, բռնություն գործադրել, պատասխանը կրկնակի է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Երիտասարդները մի քանի րոպեից բացեցին մուտքերը։ Այս ընթացքում որևէ կարմիր բերետավոր տարածքում չկար։

  • Կիսվել: