շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքացին ոչ թե դրանով դիրքորոշում է արտահայտում, այլ իրեն լկտի է պահում․ Ալեն Սիմոնյանը՝ իր վրա ջուր լցնողի մասին

Քաղաքացին ոչ թե դրանով դիրքորոշում է արտահայտում, այլ իրեն լկտի է պահում․ Ալեն Սիմոնյանը՝ իր վրա ջուր լցնողի մասին

Շենգավթի վարչական շրջանում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքի վերեւի հարկերից ջուր է շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:

ԱԺ նախագահը լրագրողներին ասաց, որ քաղաքացին ոչ թե դրանով դիրքորոշում է արտահայտում, այլ իրեն լկտի է պահում:

«Այսինքն քաղաքացու վրա կարելի է թքել, իսկ քաղաքացին ձեզ վրա ջուր լցնել չիի կարո՞ղ»,-հարցրեց լրագրողը, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ վրա ոչ ոք ջուր չի լցրել: Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս ու եթե սխալ անեմ, դրա համար ներողություն խնդրեմ»:

Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ-ականների հեռանալուց հետո մի քանի ոստիկաններ սպասում էին շենքի մւտքի մոտ, հավանաբար, Ալեն ՍԻմոնյանի ուղղությամբ ջուր շփած քաղաքացուն տեսնելու համար:

  • Կիսվել: