կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ կքվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում ընդդիմության թեկնածուին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ կքվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում ընդդիմության թեկնածուին

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել ընդդիմության կողմից առաջարկված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ Հետևաբար՝ խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

  • Կիսվել: