կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել, գրում է Armlur.am-ը:

Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ ՝ ինչպես անել, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհարժեշտ ձայներ Տիգրան Ավինյանի համար։

Կայքը տեղեկացավ, որ նիստի ժամանակ քննարկել են դիմել ԿԸՀ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Նրանք հույս ունեն, որ այդպես իրենց ուժի ձայները մի քանի հարյուրով կավելանան և առաջ կանցնեն։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին ոչ մի ուժ 50+ ձայներ չի ստացել և միայնակ չի կարող իր թեկնածուին քաղաքապետ ընտրել։

  • Կիսվել: