երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու ՔՊ-ի արտահերթ համաժողովի ընթացքում

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու ՔՊ-ի արտահերթ համաժողովի ընթացքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ, այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․

1. Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։

2. Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։

3. Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ և տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։

Լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահող և քարտուղարներ։

Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածություննները։

Մինչ հանդիպում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: