չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Քաղաքացիական պատերազմի կոչե՞ր են անում, հիմա էլ երկրի ներսո՞ւմ են ֆրոնտ բացում. Զոհրաբյան

Քաղաքացիական պատերազմի կոչե՞ր են անում, հիմա էլ երկրի ներսո՞ւմ են ֆրոնտ բացում. Զոհրաբյան

՛՛Ես վստահ չեմ, որ «Իմ քայլի» գործընկերներից շատերը կմասնակցեն, բայց ես ճանաչում եմ «Իմ քայլը»-ում բավականին ազնիվ և պարկեշտ մարդկանց, ովքեր հասկանում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, զարհուրելի է, մեր ամոթալի էջերից մեկն է: Հասկանո՞ւմ եք, մեր կորցրեցինք հայրենիք, մենք ո՞նց ենք պատասխան տալու այդ մարդկանց, որ սպասում էին իրենց տները վերադառնալուն։ Մենք հիմա լսում ենք հասարակությանը պառակտելու կոչեր, կոչեր՝ «գնացեք, վրեժ լուծեք», «գրոհեք»։ Քաղաքացիական պատերազմի կոչե՞ր են անում, հիմա էլ երկրի ներսո՞ւմ են ֆրոնտ բացում՛՛: Այս մասին այսօր ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

՛՛«Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ձայները բավարար կլինեին արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց նրանք այս փուլում տեխնիկական խնդիրներ են տեսնում, վստահ եմ, որ իրենք միանալու են, մարտավարական տարբերություն կա մոտեցումներում, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ՝ նիստը կայանար հենց այսօր՛՛,-հավելեց նա:

Զոհրաբյանն ասաց, որ իրենց համար անակնկալ չէր, իրենք գիտեին ճշմարտությունը, ժողովրդի համար անակնկալ էր, շոկ էր: ՛՛Մեր ժողովուրդը նայում էր Արծրուն Հովհաննիսյանին, նա էլ ասում էր՝ ՛՛գնում, հաղթում ենք, հեսա Բաքվում չայ ենք խմելու՛՛, հետո մեր ժողովուրդը տեսնում է, որ Շուշին չկա, էս ժողովրդի մոտ տրամաբանական հարց է ծագում, բա՝ Արծրուն ջան, եղբայր ջան, երկու ժամ առաջ չայ ենք խմում Բաքվում, բա ո՞նց սենց եղավ՛՛,-նշեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց նաև, որ արյունահեղության դադարեցման համար ռուս խաղապահների տեղակայումը այս փուլում լավագույն լուծումն է:

  • Կիսվել: