երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ համաձայնագրի իրականացումը

Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ համաձայնագրի իրականացումը

Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

"Դիտարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է ընդհանուր առմամբ կայուն եւ հանգիստ: Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատական են տվել շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողություններին:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում դրական առումով նշվել է աշխատանքային խմբի գործունեությունը ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։

Կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ",-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: