շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինն ու ԵԽ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Պուտինն ու ԵԽ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տեղեկացնում են Կրեմլից:

՛՛Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ:

Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում՛՛,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: