Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ
Հաջորդ շաբաթ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև նախատեսված է տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի Սոչիում Պուտինը կհանդիպի Ղրղզստանի նախագահի հետ և խորհրդակցությունների շարք կանցկացնի ռազմական հարցերի քննարկման նպատակով։