ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիր, և այսօր նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով», - ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ սա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: