երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պրահայում Աթաթուրքի արձանը չի տեղադրվի․ հայ համայնքը հաղթեց

Պրահայում Աթաթուրքի արձանը չի տեղադրվի․ հայ համայնքը հաղթեց

Պրահայի քաղաքապետարանը մերժել է թուրքական կողմի խնդրանքը՝ տեղադրելու Աթաթուրքի արձանը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի առթիվ, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի քաղաքապետարանին ու պահանջել էր չտեղադրել հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված անձի արձանը Պրահայի տարածքում։

Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվը, Չեխիայում գործող «Օրեր» հայկական ամսագրի անձնակազմը և այլք:

  • Կիսվել: