երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ այդ վիճակը մեղմվի: Այս մասին խորհրդարանում ասուլիսում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դեր պետք է ունենա այս պահին Արցախում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ամեն բան անում են, որ ամբողջ աշխարհը նկատի, որ ԼՂ-ում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է: «Եվ այս հարցերը օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է նաև որոշակի օպերատիվ գործողությունների, խոսակցությունների, միջամտության, հումանիտար բեռների տեղափոխման վերաբերյալ բանակցությունների ընթացք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով:

«Հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ ԼՂ-ում այս պահին առկա սարսափելի հումանիտար վիճակը մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ, որը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, և Լաչինի միջանցքով պետք է բեռներն անխափան տեղափոխվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: