կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փորձում ենք կանխել, որ ավագանու նիստում քվորում չապահովվի եւ «Հանրային ձայն» խմբակցությունը հերթական դավաճանությունը չկատարի․ «Մայր Հայաստանի» անդամ

Փորձում ենք կանխել, որ ավագանու նիստում քվորում չապահովվի եւ «Հանրային ձայն» խմբակցությունը հերթական դավաճանությունը չկատարի․ «Մայր Հայաստանի» անդամ

Մենք փորձել ենք կանխել, որպեսզի ավագանու նիստում քվորում չապահովվի եւ «Հանրային ձայն» խմբակցությունը հերթական դավաճանությունը չկատարի, որովհետեւ «Հանրային ձայնը» արդեն մեկ անգամ դավաճանել է ՀՀ քաղաքացուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը:

«Անվերջ գոռգոռում են, որ իրենք ընդդիմադիր են, իրականում թելում են Տիգրան Ավինյանի թելը: Մենք որոշեցինք քվորում չապահովել, ընդդիմանալ բալորս միասին, սակայն Դոգը որոշեց, որ ինքը հատուկ է եւ հատուկ ծառայություններ էլ մատուցում է՝ Ավինյան Տիգրանին եւ եկավ ապահովեց քվորում, ինչը թույլ տվեց Ավինյանին ընտրվել:

Հիմա էլ, եթե չի լսել, դեռ ժամանակ ունի: Եթե դուք իսկապես հայ ազգի թշնամի չեք, եթե իսկապես դուք իսկապես Ավինյան Տիգրանի գրպանի ընդդիմությունը չեք եւ դրա համար  լավ կոմպրոմիսների գնացած չեք, ապա մի մտեք եւ քվորում մի ապահովեք: Որովհետեւ մենք ամեն ձեւով փորձելու ենք ՔՊԿ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից: Իրենց Բազազ Արտեմի տեղ դրած էս Գիքորները  իրենց պահում են վերջին ջեբկիրների նման»,-ասաց նա:

Ավագանու ընդդիմադիր նդամը նշեց, որ կարմիր գծերի թանկացումը շղթայական ռեակցիայով իր հետեւից բերելու է տրանսպորտի թանկացման: «Իշխանությունը ՀՀ քաղաքացուն դարձրել է գերթալանի մատերիալ, թույլ չենք տալու: Մենք չենք հանձնվելու, չենք նահանջելու, մեր նպատակը Հայաստանն ու Երեւանը թրքամետներից պաշտպանելն է»,- ասաց նա:

  • Կիսվել: