շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փորձում են կագնեցնել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության կատարումը. Լավրով

Փորձում են կագնեցնել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության կատարումը. Լավրով

Ռուսաստանը նկատում է ՌԴ նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձեր: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է. ՛՛Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է:

Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում՛՛:

 

  • Կիսվել: