կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փորձեք հանգավորել Ձեր հարցը, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Փորձեք հանգավորել Ձեր հարցը, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

՛՛Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած: Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: անկեղծ ասեք, միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թո՞ւյլ է տալիս քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված՛՛,-ասաց նա:

Մինչ Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

՛՛Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք: Պարտվածը դուք եք այս պահին՛՛:

Իսկ վարչապետը, ի պատասխան, ասաց. ՛՛Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշել, թե որտեղ եք գտնվում։ Սա ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ՝ հորդորը կրկնելու առիթ չեք տա՛՛:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: