կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Մեր բանակը փառապանծ բանակ, հաղթական բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: Մեր բանակը մարտի դաշտում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հարենակիցների անվտանգությունը։

Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլատրելի է», - ասաց Սարգսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: