հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փոքրիկ խմբակը հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն. Ղազինյան

Փոքրիկ խմբակը հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն. Ղազինյան

«Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում։ ՀԷՑ ՓԲԸ-ն իր կարիքների համար վարձակալել է տարածք, մյուս կողմից տվել է վարձակալության տարածք այլ ենթակապալառու ընկերության»: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանը։

«Այժմ փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն։ Բայց ճշմարտությունն այն է, որ դա 1 հա 250 քմ տարածք է։ Տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագանի մեջ, որի մասին համոզված եմ, փոքրիկ խմբակը գիտի»,-նշել է նա:

  • Կիսվել: