շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոփոխություն՝ ընդունելության կարգում․ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և կոնկրետ մասնագիտությունը

Փոփոխություն՝ ընդունելության կարգում․ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և կոնկրետ մասնագիտությունը

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել այս տարվա՝ բուհերի ընդունելության կարգում: Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կոնկրետ մասնագիտությունը: Այս մասին կառավարության նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Կանցկացվի մրցույթ, կհայտարարվեն արդյունքները, թափուր մնացած տեղերի քանակը։

Երկրորդ փուլում դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է։ Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը։ Այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:

  • Կիսվել: