հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոխվարչապետը Տոյվո Կլաարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փոխվարչապետը Տոյվո Կլաարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

 

 

  • Կիսվել: