երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխվարչապետն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրենին

Փոխվարչապետն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից նշված ծրագրերին հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

  • Կիսվել: