ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սերբիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սերբիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

 

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սերբիայի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը:

Քննարկվել է երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրումների իրականացման կարևորությունը հայ-սերբական հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ բարձրաստիճան հնարավոր այցերի կազմակերպմանը:

Փոխվարչապետը և Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:

  • Կիսվել: