շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոխվարչապետ Մաթևոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Մաթևոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մաթեւոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարեւորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության հետագա ամրապնդման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքները։

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման եւ ջրային կառավարման ոլորտներում։

 

  • Կիսվել: