երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էին նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը: Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2023 թվականի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը, մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկայի, աղետների կառավարման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող միջոցառումներին:

Նիստի արդյունքներով փոխվարչապետը հանձնարարականներ է տվել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին՝ շեշտելով ՀԸԳՀ-ով նախատեսված բարեփոխումների իրականացման կարևորությունը քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

  • Կիսվել: