ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ-ի և Հնդկաստանի միջև քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ-ի և Հնդկաստանի միջև քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարար Կիրտի Վարդhան Սինգհին, որը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: 
 
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են համատեղ ջանքեր առևտրատնտեսական համագործակցության ոլորտում և մարդկանց միջև շփումներում հարաբերությունների նույն մակարդակը ձևավորելու ուղղությամբ:
 
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ մտքեր են փոխանակել արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:
 

  • Կիսվել: