չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փոխքաղաքապետը Լոս Անջելեսի պատվիրակության հետ ՏՏ փոխգործակցության հարցեր է քննարկել

Փոխքաղաքապետը Լոս Անջելեսի պատվիրակության հետ ՏՏ փոխգործակցության հարցեր է քննարկել

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին:, հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների  գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

 Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: