ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխոստիկանապետի հետ առանձնազրույցից հետո Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դիմակ չկրելու համար

Փոխոստիկանապետի հետ առանձնազրույցից հետո Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դիմակ չկրելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կրկին տուգանեցին դիմակ չկրելու համար:

Պետրոսյանը նշեց, որ ունի փաստաթուղթ, որն արդարացնում է իր դիմակ չկրելը: Ոստիկանության ծառայողները խնդրեցին ընդհատել լրագրողների հետ զրույցն ու մասնակցել վարույթ կազմելու գործընթացին, սակայն Պետրոսյանը հրաժարվեց: Ոստիկանները պատգամավորին հետևեցին մինչև այն վայրը, որտեղ կայանված էր նրա մեքենան: Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ առանձնազրույցից հետո Պետրոսյանի նկատմամբ, այնուամենայնիվ, արձանագրություն կազմվեց:

  • Կիսվել: