շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոխնախարարը՝ կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու մասին

Փոխնախարարը՝ կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին, Նանուշյանը նշեց․

«Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»։

Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում:

  • Կիսվել: