ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. Փաշինյան

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. Փաշինյան

Համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա խառնաշփոթի պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում երկխոսությունը հատկապես կարևոր է։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի բացման ժամանակ։
 
Վարչապետը շեշտել է, որ համաշխարհային տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, շատ առևտրատնտեսական կապեր, որոնք նոր են սկսել վերականգնվել համավարակից հետո, նոր ցնցումների են ենթարկվում։
«Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին»,- ասել է վարչապետը։
 
Փաշինյանը կարևորել է Եվրասիական միության գործադիր մարմինների ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու համար։

  • Կիսվել: