երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պլանով նախատեսված ՀՕՊ միջոցները ձեռք բերելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունեինք․ վարչապետ

Պլանով նախատեսված ՀՕՊ միջոցները ձեռք բերելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունեինք․ վարչապետ

Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ է ձեռք բերել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պլանում փոփոխություն չի եղել, ընդհակառակը, մենք դրանով չնախատեսված լրացուցիչ ՀՕՊ միջոցներ ենք ձեռք բերել։ Պատճառն այն է եղել, որ պլանով նախատեսված ՀՕՊ միջոցները ձեռք բերելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունեինք»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ որոշ մասը կարող են հիմա մատակարարել, իսկ մնացածը` 2025, 2026 կամ 2027 թվականներին։ Փաշինյանը վստահեցրեց` հենց այս ամենից ելնելով էլ հրատապ կերպով ՀՀ կառավարությունը մտածել է, թե որտեղից ինչ է հնարավոր ձեռք բերել։

  • Կիսվել: