հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետությունը հնարավորություն ունի սահմանափակումներն իրականացնել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու․ Թաթոյան

Պետությունը հնարավորություն ունի սահմանափակումներն իրականացնել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու․ Թաթոյան

Պետությունը հնարավորություն ունի սահմանափակումներն իրականացնել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյան։

«Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով քննարկման մասնակիցները կներկայացնեն արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, կառաջարկեն իրենց մոտեցումները:

Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:

Քննարկման ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ միևնույն ժամանակ արտակարգ դրություն հայտարարած Լատվիան հունիսի 9-ից արդեն անցել է սովորական ռեժիմի, խաղաղ հավաքները թույլատրվում են, Էստոնիայում առհասարակ արտակարգ դրությունն ավարտվել է մայիսի 18-ին, ըստ այդմ վերացվել են նաև սահմանափակումները հավաքների մասով, Վրաստանը համապատասխան հայտարարությունն արել է մինչև հուլիսի 15-ը և այդպես շարունակ:

Մելիքյանի խոսքերով, տենդենցը տանում է նրան, որ պետությունները դեռոգացիաները վերացնում են:

Իրավապաշտպանը կողմ է, որ սահմանափակումներ լինեն, սակայն կարծում է, որ պետք է քննարկել դրանց չափը, որպեսզի համաչափությունը պահպանվի:

 

  • Կիսվել: