կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փետրվարի 6-ի որոնողական աշխատանքներից հետո Արցախում աճյուն չի հայտնաբերվել

Փետրվարի 6-ի որոնողական աշխատանքներից հետո Արցախում աճյուն չի հայտնաբերվել

Երեկ՝ փետրվարի 6-ին փրկարար-որոնողական աշխատանքներից հետո որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

 «Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Աշխատանքներն այսօր նույնպես շարունակվելու են՝ Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց նա:

Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1365 աճյուն:

  • Կիսվել: