Պետք է ուրախ լինենք, որ նոր ՀՀ-ում պետական պաշտոնյան ունի ֆինանսի խնդիր. իմքայլական պատգամավոր
ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանն անդրադարձավ պատգամավորների պարգևավճարներին։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ քաղաքացիների, ուժերի կողմից մանիպուլյացիա է տեղի ունենում, փորձում են նախկինում եղած պարգևավճարները ներկայացնել մի գործում, որի միջոցով մեր քաղաքացիների կողմից հանրային բողոք ստեղծվի մեր նկատմամբ։
Մենք պետք է ուրախ լինենք, որ նոր Հայաստանում պետական պաշտոնյան ունի ֆինանսի խնդիր։ Նոր Հայաստանում պետական պաշտոնյան զբաղված չէ ալան-թալանով, որ չունենա պարգևավճարի խնդիր՛՛: