ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է սպասել․ Փոխվարչապետը չի կարող ասել՝ սահմանափակումների ժամկետը կերկարացվի, թե՞ ոչ

Պետք է սպասել․ Փոխվարչապետը չի կարող ասել՝ սահմանափակումների ժամկետը կերկարացվի, թե՞ ոչ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարող հստակ ասել՝ արդյոք մարտի 31-ից կդադարեցվեն քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները, թե՞ անհրաժեշտ կլինի ավելացնել դրանց ժամկետը:

«Մինչև մարտի 31-ը ցանկացած օրվա վիճակագրություն նշանակություն կունենա և կարևոր կլինի մարտի 31-ին կայացվելիք որոշումների համար: Պետք է սպասել» , - ասաց Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ արտակարգ դրության շրջանակներում մեկշաբաթյա խիստ սահամանփակումներ էին կիրառվել Պարետի որոշմամբ՝ մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար։ Դրանց ժամկետն ավարտվելու էր մարտի 31-ին։

  • Կիսվել: