ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է փրկել երկիրը․ Էդգար Ղազարյանը պայքարի մեկնարկ ազդարարեց

Պետք է փրկել երկիրը․ Էդգար Ղազարյանը պայքարի մեկնարկ ազդարարեց

Պայքարը շարունակվելու է, որովհետև վտանգն ավելի է մեծանում, ՝ ադրբեջանական դրոշն արդեն ծածանվում է Տեղ գյուղում, ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Ջերմուկի տարածքում, ԱԺ դիմաց  ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Եթե մեզ հաջողվի միասնաբար կանխել թշնամիներին ծառայող այս հանցախմբի գործունեությունը, ուրեմն կփրկվեն մարդկային կյանքեր, կփրկվի հայրենիք»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները «խաղաղության» մասին ելույթներով պարզապես խաբում են հասարակությանը, խոսում են խաղաղության մասին ու հենց նույն օրը հայտարարում՝ կա պատերազմի սպառնալիք։

«Խաղաղություն խոստացող մարդն ինքն ասում է՝ կա պատերազմի սպառնալիք, բայց խախտում է Սահմանադրությունն ու սպառնալիքի պայմաններում չի հայտարարում ռազմական դրություն՝ երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Ավելին, Զինված ուժերը դուրս է բերում սահմանային պահպանության հատվածից և այնտեղ տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն դիմակայելու հակառակորդի ռազմական ագրեսիային։ Եվ սա արվում է դիտմամբ»,- ասաց Ղազարյանը։

Այսօր կանգնած ենք Սյունիքը կորցնելու վտանգի առջև, նշեց նա։

«Պետք է փրկել երկիրը, մեր հայրենիք չունենք նրանց տալու, որ նրանք էլ հանձնեն մեր թշնամիներին»,- ընդգծեց Էդգար Ղազարյանն՝ այսօրվանից ազդարարելով պայքարի մեկնարկ։

  • Կիսվել: