ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է փորձել լուծել ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման խնդիրը. Քոչարյան

Պետք է փորձել լուծել ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման խնդիրը. Քոչարյան

Տարածքային կուորստներն այնպիսին են, որ մենք մեր առջեւ պետք է ռեալ խնդիրներ դնենք: Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների  քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին սահմաններին, այստեղ ընդհանրապես ուղղակի խոսք չէր կարող լինել: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք պետք է կարողանանք պահել գոնե այն, ինչ կա այսօր եւ փորձել Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու ժամանակ լուծել ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման խնդիրը:

Սա ինձ համար տեսանելի է եւ այստեղ հնարավորություն տեսնում եմ գոնե մոտակա մի քանի տարիների ընթացքում: Սա չափազանց դժվար է լինելու, որովհետեւ մենք առաջին հերթին ծանրագույն կորուստներ ենք ունեցել նաեւ բանակցային գործընթացում: Մենք սկզբից հարցը պետք է տեղափոխենք ինքնորոշման իրավունքի տիրույթ, եւ միայն տեղափոխելուց հետո կկարողանանք խոսել գոնե այդ չափով մեր դիրքերի վերականգնման մասին»,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ դա հնարավոր կլինի անել նաեւ, եթե մենք շատ արագ վերականգնենք մեր զինված ուժերի կարողությունը. «Եթե դա չանենք, ապա բանակցությունները լինելու են հավերժ, բայց անարդյունավետ: Մյուս կողմը ի վիճակի է լինելու անընդհատ ձգել, որեւէ բանի չգալ: Ուղղակի ֆիքսել, որ իրենք կան սեղանի շուրջ, բայց որեւէ գործնական հարցում որեւէ պայմանավորվածության չեն գալու»:

  • Կիսվել: