հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև

Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին, տեղեկացնում է APA-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Ցավոք, հարավկովկասյան տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Հիմա համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում ենք։ Հետևաբար, պետք է կենտրոնանալ դրա վրա՝ ստեղծել անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնել նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»:

  • Կիսվել: