կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետք է նախ համագործակցության ձևը որոշել, հետո հանդիպումներ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հարցով նիստերի մասին

Պետք է նախ համագործակցության ձևը որոշել, հետո հանդիպումներ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հարցով նիստերի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով սահմանազատման, սահմանագծման աշխատանքների գծով հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 12-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու են այդ հանդիպումները  դադարել, նա արձագանքեց. «Վերջին հանդիպմանը որոշվել է, որ ընթացակարգային հարցեր են քննարկվում, կարծում եմ՝ պետք է նախեւառաջ ձեւաչափը եւ համագործակցության ձեւը պայմանավորվել, ռեգլամենտավորել, որից հետո, կարծում եմ՝ հանդիպումներ կլինեն»:

Հարցին՝ իր կարծիքով, մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի՞, փոխվարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարող հիմա նման ժամկետ ասել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է փորձել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն փորձել համոզել Նիկոլ Փաշինյանին մասնակցել ՀԱՊԿ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանն ասաց, որ կոնկրետ խոսակցության մասին հիմա չեն կարող խոսել:

  • Կիսվել: