ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան

Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան

Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, ամեն ինչ առանց բացառության պետք է կառուցվի և զարգանա միմիայն այս տրամաբանությամբ:

Միգուցե ականջահաճո չէ, բայց սա է այն դառը ճշմարտությունը, որը մենք վախենում ենք խոստովանել ինքներս մեզ՝ որպես ազգ, պետություն, հասարակություն, փորձելով երկարաձգել մեր գոյությունը քաղցր խաբկանքում։

Եթե հասկանանք և մեկընդմիշտ արձանագրենք այս իրողությունը, ապա դեռևս հնարավորություն կունենանք խաղաղ ու արժանապատիվ ապրելու և շարունակելու Արտաշես Մեծի բյուրեղացրած հայկական պետականության ծրագիրը, իսկ թե ոչ՝ Առաջավոր Ասիայի մշտակեզ արևի տակ մեր տեղը վաղ թե ուշ կզիջենք ավելի անխոնջ ազգերին ու պետություններին»:

  • Կիսվել: